կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 09:36
Հասարակություն

Գյուղացիներին դեռ պարտք են. ՛՛Ժողովուրդ՛՛

Գյուղացիներին դեռ պարտք են. ՛՛Ժողովուրդ՛՛

ՀՀ-ում արդեն ավարտվել են 2013թ. ծիրանի մթերման աշխատանքները: Սակայն վերամշակող կազմակերպությունները գյուղացիներին դեռ 10 միլիոն 200 հազար դրամի պարտք ունեն: Մթերված ծիրանի ընդհանուր գումարը կազմում է 950 միլիոն դրամ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջաբերական է ուղարկել վերամշակող կազմակերպություններին, որպեսզի այսուհետ վճարումները կատարվեն կանխիկ: Եվ առաջիկա տասը-տասնհինգ օրվա ընթացքում ընկերություններն անպայման կվճարեն պարտք մնացած գումարը:

 

Մակարյանը նշել է նաեւ, որ «Սպայկա» ընկերությունից հավաստիացրել են, որ բոլոր վճարումները կատարվել են: Իսկ դեղձի մթերման մասով դեռ հստակ տեղեկատվություն չկա, տվյալներն ուսումնասիրվում են: Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ այս տարի 28 վերամշակող ընկերություն մթերել է 13.044 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 8.855 տոննայի փոխարեն: 29 ընկերություն եւ 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23.240 տոննա ծիրան, որից 19.810 տոննա՝ ՌԴ, 2.593 տոննա՝ Վրաստան, 668 տոննա՝ Ուկրաինա:

 

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

 

Լուսանկարը՝ Tert.am-ի: