Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած «բանդայի» գործով տուժող` «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ Բեզոյանի` եթե իրական գողերին բռնեին, ապա գողոնը կհայտնաբերվեր: Բայց այս գործը, որը քննվում է շուրջ 2 տարի, դեռ համարվում է չբացահայտված, քանի որ թալանված բնակարաններից տարված որեւէ իր գործում՝ որպես իրեղեն ապացույց, ըստ էության չկա:
«Օրինական երկրներում, երբ մարդուն բռնում են, քննում են, համոզվում են, որ հանցանքը նա է գործել, նոր դատապարտում են: Իսկ սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք: Սրանից հետո ի՞նչ սպասես այս երկրից»,-վրդովված նշել Է. Բեզոյանը:
Թերթը հիշեցնում է, որ Բեզոյանի տանը (նկարում) բանդայի անդամները ծեծել էին իրեն, որդուն՝ Կարեն Բեզոյանին, զենքի սպառնալիքի տակ կապկպել տան բնակիչներ` թիվ 6 մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի 54-ամյա Սերիկ Սողոյանին, 24-ամյա Գեղանի Զուրաբյանին եւ 24-ամյա Մանե Սողոյանին եւ բնակարանից տարել, ընդհանուր առմամբ, 180- ից 200 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա եւ արծաթյա զարդեր, մոտ 60 հազար ԱՄՆ դոլար:
Լուրն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: