կարևոր
1729 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-02-08 09:32
Հասարակություն

ՔՊ-ականները օրենքով գողերին են քննարկել․ «Հրապարակ»

ՔՊ-ականները օրենքով գողերին են քննարկել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Իշխանության ներսում բուռն քննարկումների թեմա է դարձել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիան։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ նիստերից մեկի ժամանակ խոսել է դրա մասին՝ հարցնելով, թե ինչպես ստացվեց, որ հայտարարում ենք, թե անհաշտ պայքար ենք մղում քրեական ենթամշակույթի` օրենքով գողերի եւ գողականների դեմ, իսկ այսօր ընդամենը 1 օրենքով գող է նստած, մինչդեռ Հայաստանում նրանք 21-ն են։ Հիշեցնենք, որ 2020-ին ԱԺ-ն Քրեական օրենսգրքում փոփոխություններ արեց եւ նոր հասկացություններ մտցրեց՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» եւ «քրեական բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը, պահպանելը» սկսեց պատժվել 7-10 տարի ազատազրկմամբ։ Ապա, 2024-ին Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սահմանափակեցին նման քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման ժամերը՝ 00:00-ից մինչեւ 06:00-ն:

Բայց գործնականում այդ երեւույթի դեմ պայքար չկա, ինչը, ըստ Հայկ Սարգսյանի, խոսակցությունների առիթ է տալիս` իշխանության եւ գողականների միջեւ կապի մասին։ Նա նկատել է, որ ազատազրկված օրենքով գողն էլ համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմը` գուցե հենց այդ պատճառով է նստած: Խոսքը «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հեղինակության մասին է, որը կալանավորվել է 2023-ին»։