Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում մամուլը շատ է գրում քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ Զապի՝ քրեական աշխարհում ունեցած «դժվարությունների», մասնավորապես` նրա՝ իրավապահներից կախման մեջ գտնվելու և քրեական աշխարհում ունեցած դիրքերը թուլացնելու մասին:
Նախ նշենք, որ Անդրանիկ Սողոյանն այլևս օրենքով գող չէ: Դեռևս 1994-ին Գյումրիում Աշոտ Զաքյանի` Աշիկ Լենինականսկիի կողմից թագադրված Անդրանիկ Սողոյանին տիտղոսից զրկել են այս տարվա սեպտեմբերի 10-ին Երևանում: Զապին «թագից» զրկել են օրենքով գողեր Գևորգ Մելքոնյանը (Օշականցի Գևորիկ), Անդրանիկ Հարությունյանը (Անդո Խրոմո), Ռաֆայել Խոցեյանը (Աֆո), Արտեմ Միքայելյանը (Արտեմ Գորիսսկի):
Նույն օրը Երևանում տիտղոսից զրկել են մեկ այլ` ոչ պակաս հայտնի օրենքով գող Սուրեն Ավետիսյանին (Լենինականսկի Սուրո): Շրջանառնող տեղեկությունների համաձայն՝ ծնունդով գյումրեցի այս երկու գողերը խախտել են «գողական օրենքները»՝ համագործակցելով իրավապահների հետ:
Նշենք, որ Անդրանիկ Սողոյանը դեռևս գտնվում է միջազգային հետախուզման մեջ, և նրան ցանկության դեպքում հեշտությամբ կարող են արտահանձնել:
Սողոյանը, ով սպանության և շորթման մեղադրանքով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման, դեռևս 2014-ի հոկտեմբերից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: ՀՀ իրավապահների կողմից նա հայտնաբերվել և ձերբակալվել էր 2014-ի հոկտեմբերի 28-ին Երևանում, ապա օրեր անց՝ կալանավորել: Ամիսներ անց՝ 2015թ. հունվարի 29-ին, Զապն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու եւ այն չերկարացնելու հիմքով: