Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հրազդան քաղաքում նշվեց ազատամարտիկ, հրամանատար Ալբերտ Ալավերդյանի (Հրազդանի Աբո) ծննդյան 50-ամյակը: Տարբեր մարզերից հավաքված ազատամարտիկներ, մարտական ընկերները եկել էին ընկերոջ շիրիմին այցի՝ հարգանք տուրք մատուցելու իրենց մարտականը ընկերոջը եւ նշելու նվիրյալ ընկերոջ ծննդյան 50-ամյակը: Այնուհետև ՀՅԴ գրասենյակում եւ Հրազդանի մանկապատանեկան ակումբի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ երեկո, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր:
Ալբերտ Ալավերդյանը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին Դաշտային Արցախի Զագլիկ գյուղում: 1965թ. ընտանիքը տեղափոխվել է Հրազդան: 1980 թվականին ավարտել է Հրազդանի թիվ 9 դպրոցը: Նույն թվականին ընդունվել է պոլիտեխնիկ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի գիշերային բաժինը:
Ծառայել է Գերմանիայում, ծառայությունից հետո ուսումը կիսատ է թողել: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը եւ զինվորագրվել ՀԱԲ-ին, որի լուծարումից հետո միացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի պաշտպանությանը: Արցախում եղել է սովորական զինվորից մինչեւ Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար՝ վաշտապետ:
Զոհվել է 1994 թվականի հունվարի 10-ին՝ Ֆիզուլու Կարախանբեյլի գյուղի մարտերում: Հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, «Շուշիի ազատագրման համար» մեդալի, ՀՀ «92-94» մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանի: