|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հունիսի 20-ը արվեստի վաստակավոր գործիչ, միկրոքանդակագործ, ջութակահար, երաժշտական գործիքների վարպետ, ծաղրանկարիչ, գիտնական-գյուտարար Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան օրն է:
Վերականգնելով արվեստի բարդ տեսակներից մեկը` մանրաքանդակագործությունը, այս բացառիկ տաղանդավոր հայը ստեղծեց մի նոր ուղղություն` շարժական միկրոքանդակագործությունը: Էդուարդ Տեր-Ղազարյանն իր ստեղծագործական կյանքի արդյունքում թողել է հսկայական ժառանգություն՝ շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ, 600 ջութակ, ալտ, թավջութակ, 1.500.000 ծաղրանկար և ունեցել է 30.000-ից ավելի համերգներ:
Հիշեցնենք, որ վարպետը կյանքից հեռացավ 2012-ին` 89 տարեկան հասակում: