Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
20 օր առաջ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարը խլեց 12 մարդու կյանք։ Զոհերի թվում էր արցախցի` ճարտարցի Հելեն Դադայանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը:
«Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել նրան հուղարկավորելու։ Բնականաբար առաջին խոչնդոտը Ադրբեջանն է, որը թույլ չի տալիս նրան արցախ տեղափոխել։ ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) և ՌԴ խաղաղապահները անզորություն են ցուցաբերում այս հարցում, ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի իշխանությունը անզոր է, իսկ աշխարհն էլ լռում է։
Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։
Հելեն հուսով եմ հոգիտ կհանդարտվի և կներես մարդկությանը և մեզ բոլորիս այս անզորության համար ,որ մինջև հիմա 20 օր անց դու դեռ պառկած էս դիահերձարանի սառնարանում...
Հիշեցնեմ Հելենի ընտանիքը Արցախում է, Հելենի մարմինը Հայաստանում»,- գրել է նա։