Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էջմիածնում ինժեներական զորքերի կազմավորման օրվան նվիրված միջոցառումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաեւ Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ իրականացնող ազատամարտիկներին եւ, ընդհանրապես, ազատամարտիկների խնդիրներին:
Այս առումով նախարարն ասաց հետեւյալը. «Ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի հիմքում պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կազմն է, եւ մենք այսօր ուսումնասիրում ենք ե'ւ օրենսդրական դաշտի կատարելագործումը, ե'ւ համապատասխան հաշվարկներ տանում, որպեսզի հաշվառենք պատերազմի բոլոր մասնակիցներին, որ միասնական դաշտում լինեն:
Այդ հաշվառման աշխատանքները մեծ ծավալի են եւ մինչեւ այս տարվա վերջը, մյուս տարեսկիզբ համապատասխան վերջնագծին կհասցնենք: Միայն մնում է, որ մեր մարտական ընկերները արագ կարողանան հավաքել այն բոլոր փաստաթղթերը, որ անհրաժեշտ են այդ կարգավիճակի համար:
Հաշվարկները կներկայացնենք կառավարություն, եւ վերջինս աշխատանքներ է տանելու, որ կենսաթոշակային խնդիրները բարելավվեն: Զինված ուժերից զորացրվածների, զինծառայողների կենսաթոշակային խնդիրներն արդեն հաշվարկային փուլում են, ավարտվում են: Հաշվառման հիմքում ընկած են լինելու այնպիսի գործակիցներ, որոնք կբերեն նրան, որ կենսաթոշակները որոշ չափով կավելանան»: