Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես որևէ ծանուցում, տեղեկություն չեմ ստացել, ես էլ ձեր նման այդ ամենը իմացել եմ լրատվամիջոցներից։ Նման դեպքերում պարտավոր են տեղեկացնել ԱԺ նախագահին, նա էլ պԱրտավոր է տեղեկացնել ինձ։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի երեք միջնորդագիր ուղղարկելուն։
«Ես ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ դատախազությունից, ո՛չ էլ քննչական մարմիններից տեղեկություն չեմ ստացել, որ նրանք նման մտադրություն ունեն։ Երբ ստանամ, այդ ժամանակ էլ կմեկնաբանեմ և կտեղեկացնեմ։ Միայն կարող եմ ասել, որ այս իշխանությունները` փոխանակ զբաղվեն Արցախով, մեր պաշտպանությամբ, անվտանգությամբ փորձել են հերթական քաղաքական շոուն իրկանացնեն և ընդ որում այն ժամանակ, երբ մեր պետության մեջ արտառոց դեպք է եղել՝ հրդեհի զոհ են եղել 15 զինծառայող, կան վիրավորներ և դրանից շեղելու հերթական շոուն են կազմակերում` փոխանակ իրենց գործով զբաղվեն։ Ես որևէ մտավախություն չունեմ, երբ ստանամ ծանուցում, կիրականացնեմ իմ պարտականությունները տվյալ գործընթացի հետ կապված»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ երեկվա դեպքը իր հետ չեն կարող կապել, որովհետև երեկվա դեպքի հեղինակները իրենք են, բայց այդ դեպքից հասարակությանը շեղելու համար այս քաղաքական շոուն են կազմակերպել։