կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 09:03
Իրավական

Հոգեբանական գրոհի մասնագետը. "Հրապարակ"

Հոգեբանական գրոհի մասնագետը. "Հրապարակ"

Քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում առողջության համար վտանգավոր է դառնում: Դեռեւս օգոստոսի 26-ին քաղաքապետարանի առաջ նստացույց անող երիտասարդները ոստիկաններին զգուշացնում էին, որ իրենց մոտից հեռախոսներ են գողանում, ոսկյա իրեր, որ սեւ մեքենաներով իրենց անծանոթներ են մոտենում, հայհոյում եւ սպառնում, թե կվնասեն իրենց եւ ընտանիքներին: Ոստիկանները ձեւական պատասխաններ էին տալիս` բաժին էին հրավիրում, գրավոր դիմում պահանջում, հրաժարվում էին հերթապահություն սահմանել քաղաքապետարանի շենքի մոտ: Ոստիկանների հանցավոր անգործությունը, որի վերջը դարանակալ հարձակումներն էին ակտիվիստների դեմ, գոտեպնդեց հանցագործներին եւ կասկածներ սերմանեց, որ ակտիվիստների ծեծը հենց Վովա Գասպարյանի Հնարամտության արդյունք է: Հենց ոստիկանապետն է հոգեբանական գրոհների թիվ մեկ մասնագետը մեզանում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք "Հրապարակ"-ի այսօրվա համարում