Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առհասարակ, որևէ տեղ երկրաշարժ «կազմակերպել» հնարավոր չէ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը` անդրադառնալով ադրբեջական կողմի այն լուրերին, թե իբր սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը Հայաստանում «Շանթ 2015» զորավարժությունների հետևանք էր, և այն մենք էինք «կազմակերպել»:
Ըստ նրա` ադրբեջանական կողմի լուրերը կա\'մ անտեղյակության, կա\'մ անհաջող PR-ի հետևանք են: «Ոչ մենք կարող ենք երկրաշարժ «կազմակերպել», ոչ էլ` նրանք: Եթե նման հնարավորություն լիներ, կարելի էր ավելի հարմար տեղում ու ավելի ուժգին երկրաշարժ «կազմակերպել»,- ասաց մասնագետը:
Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, նորմալ ֆոնային սեյսմիկություն է դիտվում, անոմալ երևույթներ չկան: «Հունվարի 1-ից մինչ օրս Հայաստանում 117 երկրաշարժ է գրանցվել, որոնցից միայն 5-ն ենք զգացել, մնացածը գրանցել է սարքը: Իսկ ահա տարածաշրջանում նույն ժամանակաշրջանում 644 երկրաշարժ է գրանցվել, որոնցից 267-ը` Թուրքիայում»,- ասաց Պետրոսյանը: