Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՆ Առողջապահական պետական տեսչության Հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը խորհուրդ է տալիս զերծ մնալ պահածոներ պատրաստելուց, բանջարեղենը պահպանել սառեցման կամ չորացման եղանակով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաբայանն ասաց, որ ինքն անձամբ պահածոներ չի փակում, երբեմն միայն հատապտուղներ է սառեցնում: Խոսելով բոտուլիզմով պայմանավորված սննդային թունավորումների մասին՝ նա նշեց, որ պահածոյի մեջ կարող են լինել սպորներ, որոնք բոտուլիզմ են առաջացնում:
Նրա խոսքով ՝ բոտուլիզմի առաջացման նախանշաններն են սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, գլխացավը, բերանի չորությունը, ձայնի խռպոտությունը: Բաբայանը փաստեց, որ բարեփախտաբար վերջին երկու տարիներին բոտուլիզմով մահացություններ չեն գրանցվել: Ըստ նրա դա պայմանավորված է նրանով, որ նախանշանների առկայության պայմաններում բնակչությունը հաճախ է սկսել դիմել բժիշկներին:
Նրա խոսքով՝ այս տարի արդեն գրանցվել է բոտուլիզմով թունավորման 12 դեպք՝ 17 տուժածով, մինչդեռ 2014-ին եղել է 9 դեպք: Անդրադառնալով սնկային թունավորումներին՝ առողջապահության նախարարության աշխատակիցն ասաց, որ 2015-ին արդեն գրանցվել է 8 դեպք՝ 10 տուժածով: Նրա խոսքով՝ սնկային թունավորումներով առանձնանում է Լոռու մարզը, և թունավորվողներն էլ հիմնականում երեխաներ են: