Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՆ տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ատրակցիոնների և վերելակների անվտանգության խնդիրներին: Մասնագետի բնորոշմամբ՝ Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո զգոնությունն ավելի է ուժեղացել և փորձաքննության տեմպերն ավելի են շատացել:
«Մեծագույն խնդիր է այն հանգամանքը, որ էլեկտրամեխանիկները տարիքով մեծ են: Մասնագետների պակաս ունենք: Նրանց աշխատավարձերը բավականին ցածր են: Խնդիր է նաև պահեստամասերի ներկրման դժվարությունները: Դրանք թանկ են բավականին: Մենք վերելակների հանդեպ խնամքով չենք վարվում»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը կարող է դրականորեն ազդել վերելակների պահեստամասերի ներկրման տեսանկյունից:
«Մենք Ռուսաստանում վերելակաշինարարական գործարաններ ունենք և, ԵՏՄ մուտք գործելով, կարող են ավելի էժան դառնալ պահեստամասերը»,- նշեց Լուսինե Հովհաննիսյանը:
Yerkir.am-ի հարցին՝ ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում արտադրական վտանգավոր օբյեկտների փորձագիտական քննությունը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ տարին մեկ անգամ: «Մենք վերելակի պահակը չենք, տարին մեկ անգամ ենք ենթարկում փորձաքննության, իսկ համատիրությունները կարող են ավելի հաճախակի դարձնել այդ ստուգումները»,- ասաց նա: Լուսինե Հովհաննիսյանը նշեց նաև, որ Երևանում գործող 84 ատրակցիոններից 74-ը ենթարկվել են փորձաքննության, իսկ մնացած տասը՝ ոչ:
Մասնագետը հորդորեց չօգտվել վերոնշյալ ատրակցիոններից, որոնք չունեն փորձաքննության դրական եզրակացություն: Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոսքը «Անառիկ Բերդաձոր» -ի ատրակցիոնների մասին է: Լուսինե Հովհաննիսյանը նշեց նաև, որ բակային ատրակցիոնները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ և գրանցման, հետագա փորձաքննության ենթակա չեն: