Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. հայտնում են քաղշիննախարարությունից:
Շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց. «Ինձ համար հաճելի պարտականություն է ներկա գտնվել հերթական կրթական օբյեկտի շահագործման հանձնմանը: Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամնեը 10 օր է անցել եւ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում 4-րդ կրթական օբյեկտը, որից երկու դպրոց գյուղական բնակավայրերում` ամբողջությամբ նոր կառուցված, երկուսը մայրաքաղաքում` հիմնանորոգված, եւս երկուսը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Եկող տարի արդեն շահագործման կհանձնվի 15 կրթական, մշակութային օբյեկտ»:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցաշինությունը քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից է, ուստի առանձնահատուկ կարեւորվում է կրթական օբյեկտների տեխնիկական վիճակը: Նախ` գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա, ըստ անհրաժեշտության, կատարվում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո միայն իրականացվում է նորոգում: «Քաղաքաշինության նախարարությունը, սկսած 2012 թվականից, նախաձեռնել է կրթական, մշակութային օբյեկտների գույքագրման գործընթացը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրությունների միջոցով պարզել շենքերի տեխնիկական վիճակը, ճշգրտել հիմնանորոգման առաջնահերթությունները»,- հավելեց Ս. Թադեւոսյանը:
Շնորհակալություն հայտնելով` թիվ 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանն իր հիացմունքն արտահայտեց լայնածավալ եւ հիմնավոր շինարարական աշխատանքների կատարման, լուսավոր ու հարմարավետ դպրոց պարգեւելու առնչությամբ:
1200 աշակերտի համար նախատեսված թիվ 174 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները իրականացրել է «Մոմիկ» ԱԿ-ն: 1979 թվականին կառուցված դպրոցում մինչ այս երբեւէ հիմնանորոգում չի իրականացվել: Շինարարական օբյեկտի ընդհանուր մակերեսը 9334.0 քմ է: Կատարված աշխատանքների շրջանակերում հիմնանորոգվել են դպրոցի առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը /տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույցներ, հատակներ, դռներ, պատուհաններ եւ այլն/, այդ թվում իրականացվել են ներքին հարդարման մեծածավալ աշխատանքներ, ինչպես նաեւ փոխվել են ներքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական մատակարարման, կոյուղու/ համակարգեր: Հիմնանորոգման աշխատանքների վրա պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ: