Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանի փակ հանդիպումն ԱԺ պատգամավորների հետ երեկ անցել է բավական թեժ մթնոլորտում: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ «գաղտնի» քննարկման ընթացքում ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, թե Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ արտաքին քաղաքական դեգերումներից հետո ՀՀ ԱԳ 15 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում' Նալբանդյանը, պետք է անհապաղ հրաժարական տան: «4 տարի միայն պրավալ եք տվել»,-ասել է նա: «Ես էլ կարող եմ թվարկել Ձեր նախարար եղած ժամանակ պրավալները»,- դժգոհել է Նալբանդյանը:
«Դուք իմ պաշտոնավարման ժամանակ իմ դեսպանն եք եղել Ֆրանսիայում ու ոչ մի անգամ չեք դժգոհել»,- հիշեցրել է Արզումանյանը:
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը հարց տալու փոխարեն իր գիրքն է նվիրել նախարարին, նույնիսկ խորհուրդ տվել այն բաժանել դիվանագետներին` որպես ուղեցույց: ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, չկորցնելով պահը, բարձրաձայն առաջարկել է առաջիկայում ԱԺ-ում գեղամյանական ընթերցումներ կազմակերպել:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: