| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդը» գրում է. «Սկսենք Նալբանդյանի տեղակալ Շավարշ Քոչարյանից: Նա հարկային տարվա սկզբում ունեցել է 700 հազար դրամ, որը, տարվա վերջին ավելանալով դարձել էր 1 մլն 100 հազար դրամ: Բացի այդ՝ Շ. Քոչարյանն ունի նաև 900 եվրո: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 5 մլն դրամից ավելի գումար վաստակել:
Մյուս տեղակալ Կարեն Նազարյանն ունի 5000 եվրո և 60 հազար դոլար: Գույքի հետ կապված ոչ մի տվյալ նա չի ներկայացրել:
ԱԳ նախարարի մեկ այլ տեղակալ՝ Սերգեյ Մանասարյանը, ոչ մի դրամական միջոց, առավելևս որևէ տեսակի գույք չի ներկայացրել: Իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:
Նալբանդյանի չորրորդ տեղակալը՝ Աշոտ Հովակիմյանն, ունի 4914 եվրո, 1.940.800 դրամ և 100 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 7 մլն դրամից ավելի գումար վաստակել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։