|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«ՀՀ իշխանությունները հերթական դավաճան քայլն են կատարել` Էրդողանի երդմնակալությանը ուղարկելով Էդվարդ Նալբանդյանին»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանը:
«Նալբանդյանը չուներ մարդկային տարրական արժանապատվություն, որ այդ քայլին չդիմեր»,- ասաց նա և առաջարկեց փոխել նրա անունը «սովետական բոլշևիկ» Ասքանազ Մռավյանի անունով, իսկ Սերժ Սարգսյանին կոչել Մյասնիկյան: Ըստ նրա` դրանով Նալբանդյանը ռուսական պատվեր է կատարել:
«Ես համոզված եմ, որ նրանք, սեփական հասարակությանը դեբիլացնելով, փորձում են արդարացնել իրենց քայլը»,- նշեց Շանթ Հարությունյանը: