կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 10:46
Քաղաքական

Չորս փոխվարչապետ. մեկը կլինի Ծառուկյանը

Չորս փոխվարչապետ. մեկը կլինի Ծառուկյանը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել Ըստ նույն աղբյուրների` յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։ Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։

 

Ավելին, արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է կոորդինացնելու։ Մասնավորապես, ինչպես նշում են թերթի աղբյուրները, ներկայումս քննարկվում է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին եւ փոխվարչապետի պոստում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերեւս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։

 

«Սա, ինչպես նշում են մեր աղբյուրները, լինելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այս ամենը, սակայն, դեռ զուտ նախնական որոշում է»,- գրում է թերթը: