Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Տեղեկություններ եմ ստանում առ այն, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ից շրջաբերականներ են ուղարկվել դպրոցների տնօրեններին՝ հրահանգելով չտրամադրել տարեվերջյան հավելավճարները։
Ուսուցիչներն ունեն մտավախություն, որ այս օրերին, երբ ողջ պետական համակարգը ստանանում է պարգևավճարներ, իրենք կարող են զրկվել մի քանի հազար դրամ կազմող հավելավճարներից։
Զավեշտալին այն է, որ շատ տնօրեններ չեն հասկացել, թե շրջաբերականով ինչ է ուզում ասել ԿԳՄՍՆ-ն․ ու՞մ է վերաբերում հավելավճարներից զրկելը, տնօրենների՞ն, թե՞ անձնակազմին։
Ուսուցիչները նշում են, որ հարցը ոչ այնքան գումարն է, որքան իրենց հանդեպ ուշադրությունը, առանց այն էլ՝ ցածր աշխատավարձի պայմաններում։
Ստացվում է, որ Սնուփ Դոգի համերգի համար կառավարությունը կարող է թույլ տալ հատկացնել մոտ 6 մլն դոլար, իշխանավորները կարող են «Լաքշերի վոյաժներով» շրջագայել՝ ծախսերով միլիոնավոր դրամներ, իսկ ուսուցիչները, որոնք կրթության ոլորտի մեջ ունեն անուրանալի ներդրում, հնարավոր է զրկվե՞ն խրախուսական 10․000-15․000 դրամ կազմող հավելավճարներից։
Հարցի կապակցությամբ գրություն եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով մանրամասն պարզաբանում»։