|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստը, որը այս շաբաթ էր նախատեսված, չեղարկվել է:
Օրակարգում պետք է լիներ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը. ինչպես ArmLur.am-ը հայտնել էր՝ «նախագծով Հայաստանում աշխարհազորը կլուծարվի, փոխարենը կգործեն տեղական պաշտպանության ուժեր»։
Նախագիծը դեկտեմբերի 17-ին քննարկվել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, այն պետք է քննարկվեր նաեւ արդեն ԱԺ արտահերթ նիստում դեկտեմբերի 19-20-ին, սակայն չեղարկվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ պատգամավորներն արդեն պատրաստվում են Ամանորին. նրանց մի մասը մարզերում է, մի մասն էլ երկրում չէ, ուստի որոշվեց նիստը չեղարկել: Օրենսդիրն աշխատանքը կվերսկսի 2025 թվականի հունվարից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում