կարևոր
589 դիտում, 7 ժամ առաջ - 2024-12-20 22:48
Հասարակություն

Կառավարությանը լրացուցիչ 30 օր է անհրաժեշտ պարզելու, թե ով է թույլ տվել Փաշինյանի կնոջը՝ կառավարության շենքում ֆոտոսոսիա իրականացնել

Կառավարությանը լրացուցիչ 30 օր է անհրաժեշտ պարզելու, թե ով է թույլ տվել Փաշինյանի կնոջը՝ կառավարության շենքում ֆոտոսոսիա իրականացնել

ՀՀ կառավարությանը 30-օրյա ժամկետ է ուզում՝ պատասխանելու համար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ կառավարության շենքում իրականացված լուսանկարահանումներին վերաբերող հարցերին։

«Փաստինֆոն» դեռևս դեկտեմբերի 6-ին գրավոր հարցում էր ուղղել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ով է թույլատրել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումներին, որքան գումար է ծախսվել այդ նկարահանումների ժամանակ օգտագործված տեխնիկական միջոցների վարձակալության համար։ Մեզ նաև հետաքրքրել էր, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի կառավարության շենքում։ Եւ ընդհանրապես՝ արդյոք կառավարության շենքի տարածքը կարող է վարձակալությամբ տրամադրվել մոդելային գործակալություններին՝ նկարահանումների համար։

Տևական ժամանակ կառավարությունից մեր այս հարցմանը որևէ արձագանք չկար, մեր պարբերաբար հիշեցումներից հետո միայն այսօր կառավարությունից գրություն ստացանք, որ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի կառավարության աշխատակազմին լրացուցիչ 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: