Փոխարժեքներ
30 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
«Փաստ»-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոփոխություններ իրականացնել նաև մարզերում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն Արագածոտնի մարզպետից բացի ցանկանում է ազատվել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանից։ Հիշեցնենք, նախօրեին Փաշինյանը կարճատև արձակուրդ էր ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։ Վերջինս, ըստ ամենայնի, չի վերադառնա աշխատանքի։ Պատճառը, նրա խորհրդական Արմեն Մարկոսյանի հետ կապված միջադեպն էր, երբ ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ էին հայտնաբերել։
Արարատի մարզպետ Թևոնյանը հրապարակային սկանդալներում չի հայտնվել, սակայն հասցրել է փչացնել հարաբերությունները ՔՊ վերնախավի հետ։ Մասնավորապես, նա լարված հարաբերություններ ունի Վեդիի համայնքապետ, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Մեր տեղեկություններով, Գարիկ Սարգսյանը ցանկանում է իր ձեռքը վերցնել ողջ մարզը, իսկ Թևոնյանը պարզապես խանգարում է նրան՝ իրականացնել իր ցանկությունը։ Այժմ Սեդրակ Թևոնյանի հարցը հասել է մինչև ՔՊ վարչություն, որտեղ վերջին շրջանում սկսել են ակտիվորեն քննարկել տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն հակումները։ Հանուն արդարության, Թևոնյանի դեմ լուրջ բան գտնել չի հաջողվում, բայց ՔՊ-ում վճռական են ազատվել Թևոնյանից։ Փաշինյանն ինքն էլ առանձնապես չի վստահում Թևոնյանին՝ համարելով, որ նա «ուղղափառ» քպական չէ»։