|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել, որով մասնավոր ծառայություններ է մատուցելու ցանկացողներին: Նա Լինքեդինում հայտարարություն է զետեղել. «Ուրախ ենք հայտարարելու մեր նորաստեղծ ընկերության՝ «Բադասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գործարկման մասին՝ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ։ Սա նշանավորում է հետաքրքիր ճամփորդության սկիզբը, մենք ցանկանում ենք նորարարական լուծումներ եւ բացառիկ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»:
Նաեւ ներկայացրել է իր ընկերության աշխատակիցներին, որոնք կորպորատիվ իրավունքի, հարկային գործարքների, փորձաքննությունների եւ այլ ծառայություններ պետք է մատուցեն հաճախորդներին: Ի դեպ, երեկ ծնվել է Ռուստամ Բադասյանի առաջնեկը»: