Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը, որտեղ մեղադրյալի աթոռին նստած Եղիշե Հակոբյանն ընդունեց, որ հենց ինքն է վառարանը միացրել։ Հակոբյանի ցուցմունքները հնչեցին ակնհայտ լարվածության ներքո․ նա պատասխանեց հարցերին հևալով և դժվարությամբ։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին հրդեհ էր բռնկվել Ազատ գյուղի կացարանում, որի հետևանքով մահացավ 15 զինծառայող։ Այս աղմկահարույց գործով մեղադրյալ են 4 անձ։
Նիստի ընթացքում, տուժողների փաստաբանների հարցերին պատասխանելիս, վկաներից Ռադիկը նշեց, որ հրդեհի պահին խոհանոցում է եղել․
«Կոֆե էի խմում, հեռախոսով էի խոսում, ես չեմ լսել իրենց ձայները։ Երբ ձայները լսել եմ, այդ ժամանակ դուրս եմ եկել»։
Փաստաբանը հարց ուղղեց՝ ինչպե՞ս է հնարավոր, որ 5 մետր հեռավորության վրա գտնվելով, չի լսել տղաների աղաղակները։ Վկան արձագանքեց․
«Չեմ կարող ասել, իմ մոտ լիներ, ես կգոռայի, բայց չեմ կարող ասել, իրենք էլ են գոռացել»։
Դատական նիստի ընթացքում Եղիշե Հակոբյանի լարվածությունը և հևացող խոսքը ակնհայտ էին։ Նա ընդունեց իր գործողությունների պատասխանատվությունը, սակայն նիստի այս և այլ մանրամասները դեռևս լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։
Տուժողների հարազատները շարունակում են պահանջել արդար քննություն՝ հստակ պատասխաններ ստանալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Դատական նիստը հետաձգվեց, հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին ժամը 12։00-ին։