|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանն արդեն ժամանել է Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի արել։ Դիվանագետի հետ զրուցում են Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչները։
Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցանկում ներառել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեին և Թբիլիսիի ոստիկանության վարչության պետ Սուլխան Թամազաշվիլիին։ Սեւ ցուցակում են ընդգրկվել նաեւ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին, ով ղեկավարում է վրացական հատուկ ջոկատայինները, եւ նրա տեղակալ Միլերի Լագազաուրին։
Ձեռնարկված միջոցների հիմնավորման մեջ ասվում է, որ Վրաստանի իրավապահ մարմինների ղեկավարությունը «պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների ոտնահարմանը համարժեք գործողությունների համար»։ Ենթադրվում է, որ երկրում բողոքի ակցիաների ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն թույլատրել է «ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնության անհամաչափ կիրառումը», իսկ վրացական ոստիկանությունը հարձակվել է ընդդիմության առաջնորդների և լրագրողների վրա։