Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որ ապօրինաբար պահվում է Բաքվում, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից: Այս մասին հայտնել է Վարդանյանի որդին՝ RTVI հեռուստաալիքին։
Նա նաև հաստատել է, որ իր հոր դեմ Ադրբեջանում 20 հոդվածով 45 քրեական գործ է հարուցվել: Դրանց թվում են «ահաբեկչության ֆինանսավորումը, զինված կազմավորումների ստեղծումը և սահմանի ապօրինի հատումը»։
«Առանցքային խնդիրն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, որոնք նրան հասանելիություն ունեն, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները ոչ մի անգամ չեն կարողացել ոչ տեսնել հորս, ոչ կապվել նրա հետ։ Այսինքն՝ դա ինֆորմացիայի բացարձակ վակուում է և ամբողջական մեկուսացում»,- ասել է Վարդանյանի որդին։