|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժամանակը» գրում է.««Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադրական ակտը: Չնայած Սահմանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգության խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:
Շատերը կարծում են, որ այս հակասահմանադրական քայլը կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, և այդ պաշտոնը նախատեսված է նրա համար: Բայց եթե Կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, դա կլինի Սահմանադրության երկրորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը կառավարության բոլոր անդամների համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: