|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆրանսիայի Նիս քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկած` Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին Հայաստանի մարզիկներն արձանագրել են առաջին նվաճումները:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, խաղերի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ազատ ոճի ըմբիշներ` 55 կգ քաշային Օհան Գիքինյանը և 66 կգ քաշային Նարեկ Սիրունյանը նվաճեցին ոսկե մեդալ:
Այսօր մրցապայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականից 96 կգ քաշային ըմբշամարտիկ Վիկտոր Կազաշվիլին:
Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում, և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր: Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին: