կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 15:10
Սպորտ

Հայ մարզիկները մասնակցում են Ֆրանկոֆոնիայի 7-րդ մարզամշակութային խաղերին

Հայ մարզիկները մասնակցում են Ֆրանկոֆոնիայի 7-րդ մարզամշակութային խաղերին
Երեւան-Փարիզ չվերթով  հայաստանյան մարզական մեծաթիվ պատվիրակությունը մեկնեց Փարիզ` մասնակցելու սեպտեմբերի 7-15-ը Նիս քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին:

 


Yerkir.am-ին տեղեկացրին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարությունից տեղեկացրեցին, որ հայ մարզիկները երկրորդ անգամ են մասնակցում այս միջազգային խաղերին, որն իր ընդգրկման մասշտաբներով և նշանակությամբ աշխարհում երկրորդն է` օլիմպիականից հետո: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը: Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն 5 մարզաձևերում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս, աթլետիկա, ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ:

 

Վնասվածքի պատճառով ըմբշամարտիկ Միհրան Ջաբուրյանի փոխարեն Նիս է մեկնել Օհան Գիքինյանը (55 կգ): Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի ևս 5 ըմբշամարտիկ` Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը (120 կգ ) և 3 մարզիչ` Ավետիք Վարդանյանը, Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը:

 

Ձյուդո մարզաձևը Նիսում կներկայացնեն Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ):

 

Թեթև ատլետիկա մարզաձևում կներկայանան հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, Լևոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), աղջիկներից` Սաթենիկ ՀովհաննիսյանըԱմալյա Շառոյանը (400 մ արգելավազք):

 

Սեղանի թենիս մարզաձևում հանդես կգան Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան):

 

Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը, (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):

 

Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում, և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր: Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին: