Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 5-16-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած` Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին 54 մասնակից երկիրների շարքում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավեց 12-րդ տեղը:
Մեր մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը, նվաճելով 3 ոսկի և 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը: 55 կգ քաշային կարգում մեր ոսկե մեդալակիրը Օհան Գիքինյանն է, ըմբշամարտիկ Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալ նվաճեց 66 կգ քաշային կարգում, իսկ Վիկտոր Կազիշվիլին ոսկե մեդալակիր դարձավ 96 կգ քաշային կարգում: Ի դեպ, միջոցառման հենց առաջին օրը մեզ համար նշանավորվեց ոսկե 3 մեդալներով, իսկ հաջորդ՝ երկրորդ օրը, 120 կգ ծանր քաշային կարգում բրոնզակիր դարձավ ըմբշամարտիկ Անդրանիկ Գալստյանը:
Միջազգային հեղինակավոր այս ստուգատեսին մեր ձյուդոյի թիմը ներկայացել էր 3 մարզիկով և նվաճել 2 բրոնզե մեդալ՝ Գրիգոր Իվանյանը` 60 կգ քաշային կարգում, Տիգրան Վարոսյանը` 66 կգ-ում:
Հեծանվային սպորտում ՀՀ հավաքականը մասնակցություն ապահովեց 5 մարզիկով, ատլետիկայում՝ 6-ով: Մեր հավաքականի հեռացատկորդներից լավ արդյունք են ցույց տվել Արսեն Սարգսյանը և Վարդան Փահլևանյանը՝ համապատասխանաբար գրավելով 4-րդ և 5-րդ տեղերը:
Սեղանի թենիսի 2 մասնակցից Հասմիկ Խաչատրյանը գրավել է 8-րդ տեղը:
Նշենք, որ 4 տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր երկրորդ անգամ: Նախորդ անգամ Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերից հայ մարզիկները վերադարձել են 3՝ արծաթե և բրոնզե մեդալով: Հիշեցնենք՝ հայաստանյան 36 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը: