Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ տարին անընդմեջ Իջևանում մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, հանդիպել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև այցելել սահմանամերձ գյուղերի՝ Դովեղի և Բերդավանի դպրոցներ:
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած մանկավարժների ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ և այս ուսումնական տարիների միջև: Այսպիսով, մարզի դպրոցների թիվն անփոփոխ է. 81 դպրոց, որից 4-ը՝ ավագ, ուսուցիչները 2119 են, կանխատեսվում է ունենալ 886 դասարան՝ 862-ի փոխարեն, 15 295 աշակերտ՝ 14 671-ի փոխարեն և 1770 առաջին դասարանցի՝ 1485-ի փոխարեն:
Աշոտյանն իր խոսքում հատուկ կարևորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը՝ շեշտելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է: Նախարարը նաև անդրադարձել է Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման հաջողված փորձին՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ ամեն տարի 300 երեխա Տավուշի մարզում դառնում է հասարակության լիիրավ անդամ: Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս հարցում մարզն արդարև համարվում է առաջամարտիկ, թեև առկա է համապատասխան մասնագետների կարիք: