Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` սեպտեմբերի 1-ին, «Անանիա Շիրակացի» կրթահամալիր էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` շնորհավորելու դպրոցականներին Գիտելիքի օրվա կապակցությամբ և առաջին դասարան ուղեկցելու իր թոռնուհուն` Ջուլիետային:
Իսկ թե ինչո՞ւ են ընտրել հենց «Անանիա Շիրակացի» կրթահամալիրը, վարչապետը նշեց, որ իր հարսն էլ է այդ նույն կրթահամալիրում սովորել, այդ պատճառով են այդ հաստատությունն ընտրել:
Հարցին, թե ինչպե՞ս են վճարելու կրթահամալիրի վճարը, որը մեծ գումար է, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Կվճարենք, կմտածենք ու միջոցների մասին կասենք»:
Լրագրողները հարցրեցին նաև Աղավնաձորի բնակիչների բողոքի ակցիայի մասին` ասելով, որ աղավնաձորցիները գումար չեն ունեցել իրենց դպրոցական երեխաների համար գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, այս պատճառով նրանց չեն ուղարկել դպրոց: Հիշեցնենք, որ մթերման դիմաց չվճարվելու հետևանքով Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչները հայտարարել էին, որ, որպես բողոքի ակցիա, չեն ուղարկելու իրենց երեխաներին դպրոց:
Վարչապետը նախ ասաց, որ ազնիվ չէ մթերման գումարների պատճառով բողոքի ակցիան կապել դպրոցական պարագաների համար գումար չունենալու հետ, ապա նշեց, որ Աղավնաձորի խնդիրները լուծելու նպատակով բանակցություններ են ընթանում, և առաջիկայում այդ հարցը կլուծվի: «Բոլոր այն խոսակցությունները, թե իբր վարչապետը խոստացել է վճարել մթերման գումարը, բայց ստել է, անհիմն խոսակցություններ են և կապ չունեն իրականության հետ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: