Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը ցանկանում է ընդլայնել բիզնեսը: Մասնավորապես` Սարգսյան եղբայրները ցանկանում են ՍԱՍ սուպերմարկետների ցանցը բացել Վրաստանում` մայրաքաղաք Թբիլիսիում: Որ շատ հայ գործարարների համար Վրաստանի բիզնես միջավայրն ավելի բարենպաստ է, քան հայրենիքում, գաղտնիք չէ, բայց, մյուս կողմից էլ, օրինակ` ՀՀԿ-ական պատգամավորին դժվար թե հաջողվի նույն ջանասիրությամբ ոտնահարել սուպերմարկետի աշխատողների բոլոր տեսակի` մարդկային եւ աշխատանքային իրավունքները:
Հայաստանում գործող ՍԱՍ սուպերմարկետների աշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ Yerkir.am-ին մի քանի ուշագրավ դրվագներ են հայտնի դարձել:
Ամբողջ օրը ոտքի վրա անցկացնող աշխատողներն ունեն ընդմիջման ընդամենը 5-7 րոպե, այն էլ` դարձյալ ոտքի վրա: Անմարդկային պայմաններում են հատկապես սուպերմարկետների ներքնահարկում աշխատողները: Ծանր օդով եւ հազիվ լուսավորվող ներքնահարկերում նրանք 10 ժամից ավելի են աշխատում, սակայն նրանց աշխատավարձը անգամ հարյուր հազարի չի հասնում: