|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Օրերս դիվանագետ Արման Նավասարդյանը հայտարարեց, որ մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, այդ թվում` ՀՅԴ-ն, շարունակ հանդես էին գալիս սիրահայությանն ուղղված` տասնամյակների պատմություն և արժեքներ ունեցող համայնքը չկորցնելու, երկիրը չլքելու ամպագոռգոռ կոչերով:
Yerkir.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Արման Նավասարդյանի այս հայտարարությունը` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ Դաշնակցությունը երբևէ նման կոչերով հանդես չի եկել, և երբեք ոչ ոք չի պարտադրել սիրիահայությանը լքել Սիրիան, սակայն Դաշնակցությունը միշտ էլ կողմնակից է եղել սիրիահայերի` Հայրենիք տեղափոխվելուն և ամեն կերպ աջակցել է նրանց այդ գործում: Ըստ Մանոյանի` կուսակցությունը նաեւ պարբերաբար նյութական աջակցություն է ցուցաբերել պատերազմի ճիրաններում մնացած համայնքին: