|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը վերջին օրերին Սիրիայում ու մասնավորապես Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից տեղեկանում ենք, որ Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ երբեք չպետք է մոռանանք սիրիահայությանը:
«Ճիշտ է` մեր ազգային կյանքում ունենք այլ առաջնահերթություններ, սակայն Սիրիայի հայության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն և անհետաձգելի անհրաժեշտություն: Հետևաբար, պետք է շարունակել զորակցել սիրիահայությանը»,- շեշտել է: