կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 15:58
Հասարակություն

Անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել` սիրիահայությանը Հայաստան տեղափոխելու համար. Կարինե Հակոբյան

Անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել` սիրիահայությանը Հայաստան տեղափոխելու համար. Կարինե Հակոբյան

Մեր կանխատեսումները, որ Հալեպը կարող է չդիմադրել, այսօր իրականություն է դառնում. այսօր լրագրողներին ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

«Իրադարձությունները զարգանում են ավելի արագ, քան մենք ակնկալում ենք և ցանկալի է, այդ պատճառով այն ամենը, ինչ արվում է մեր կառավարության կողմից, պարզապես չի կարողանում ադեկվատ պատասխանել կատարվող իրադարձություններին: Եթե մենք ունենանք հայրենադարձության ծրագիր, այդ ժամանակ կկարողանանք, երևույթները կանխատեսելով, դրանցից առաջ քայլեր ձեռնարկել և մեծ կորուստներ չունենալ»,- խոսելով սիրիահայերին օգնելու, Հայաստանի անելիքների ու բացթողումների մասին` ասաց նա:

Հակոբյանի խոսքով` անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել` սիրիահայությանը Հայաստան տեղափոխելու համար, որովհետև այնտեղ մնացել են նրանք, ովքեր իրենց միջոցներով  չեն կարողանում գալ:  Նրա կարծիքով` այս պարագայում շատ կարևոր գործ ունեն անելու Սիրիայում  հայկական կուսակցությունները և եկեղեցին:

Նույն հարցին անդրադառնալով` քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը հայտնեց, որ այսօր 600 երեխա կա Հալեպի օդանավակայանում, որոնց չենք կարողանում տեղափոխել: «Նախ մեր պետությունը պիտի ուժեղանա, կայանա, որ կարողանանք օգնել նրանց: Հայաստանի սոցիալական վիճակն է դրդում նրանց, որ չգան Հայաստան»,- ասաց նա:

Քանդակագործը առաջարկեց ` գումար խնդրել միջազգային կազմակերպություններից` հայրենադարձներին հայրենիքում  ապահովելու  համար:

Կարինե Հակոբյանը նաև հավելեց, որ «Հայաստան» համահայկական  հիմնադրամը պետք է մարաթոն կազմակերպի, կառուցի ավան և սիրիահայերին տեղափոխի Հայաստան: