| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնի է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած` «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ վնասվածքի հետ կապված որոշ մանրամասներ պարզելու համար.
 «Առաջին խաղակեսի միջնամասում ցավեր զգացի և փոխարինում խնդրեցի: Բլաշիկովսկին արդեն պատրաստվում էր դուրս գալ փոխարինման, բայց այդ պահին մենք վտանգավոր պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ: Ես հարվածեցի գնդակին, որից հետո զգացի, որ ցավն ավելի ուժեղացավ, և այլևս չկարողացա շարունակել հանդիպումը: Բուժզննումը ցույց տվեց, որ աջ ոտքիս ազդրի մկանի կտրվածք կա: Բժիշկների կարծիքով` ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա և մոտ ապագայում կկարողանամ ամբողջովին ներդնել ուժերս ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի խաղերում»: