|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի իր գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, սակայն, մեր նախագահի այցը կանխորոշված և պարտադրված է: Երկու երկրների նախագահների կողմից ԱՊՀ տարածքում ինտեգրման գործընթացներին և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկումը, ըստ նրա, որևէ կտրուկ փոփոխության չի հանգեցնի: Փոխարենը Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանը պետք է կարողանա տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվել և որոշակի հմտություններ ցուցաբերել, որի բացակայությունն այսօր ակնհայտ է:
Նախկին օմբուդսմենին չի մտահոգել Պուտինի այցը Բաքու: Ըստ նրա` ժամանակն է դադարեցնել տնավարի մակարդակի սպասելիքները ՌԴ-ից և հասկանալ, որ այդ երկիրը խոշոր խաղացող է, և փորձել ինքնուրույն գործել:
Իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, ըստ Ալավերդյանի, երկու երկրների նախագահների քննարկման առարկա չի դառնա: