Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար իրավունքների ապահովման մասին» թիվ 57 օրենքում իրականացված փոփոխությունները:
Սակայն մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր հանդես են եկել հայտատարարությամբ, նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նշված օրենքում կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն փոխում օրենքի նախկին տարբերակում առկա գենդերային ձևակերպումները' կոչ անելով ԱԺ-ին ձեռնարկել միջոցներ օրենքը հակադահմանադրական ճանաչելու համար:
Համահայկական ծնողական կոմիտե քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Բոշյանի կարծիքով կառավարության կողմից օրենքում կատարված փոփոխությունը իրականությունը ոչ ճիշտ ներկայացնելու հերթական փորձն է:
Ըստ նրա' այս օրենքը ոտնահարում է հայ մարդու արժեհամակարգը, քանի որ «գենդեր» բառը ստեղծել են սեռափոխ անձանց համար և այլ կերպ այն չի կարող հասկացվել:
Նախաձեռնության անդամը մտահոգություն է հայտնում, թե ինչու ՞ է կառավարությունն այդքան շահագրգռված գենդեր տերմինի պահպանմամբ, արդյոք կառավարությունում կան մարդիկ, որոնց համար գենդեր բառը խիստ հարազատ է:
Նրա խոսքով մեր երկրում չի կորող կիրառվել որևէ օրենք, որն իր մեջ պարունակում է հայհոյանք, իսկ գենդերն' ըստ նրա հայհոյանք է:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: