Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 11-ի որոշմամբ հերթական անգամ մերժել է խորհրդարանական ընդդիմության դիմումը, որով պահանջում էին հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգ օրենքի՝ «Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ» 121-րդ հոդվածի 2-րդ մասը։
Ընդդիմության հիմնավորմամբ՝ «Հարցապնդումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն ավելի քան պարտավորված է հստակ ու բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել ԱԺ-ին՝ իր հետագա պաշտոնավարումը կասկածի տակ չդնելու համար»։
ՍԴ-ն կարծում է, որ «Սահմանադրական օրենքով խմբակցությունների` հարցապնդման իրավունքի իրացման քանակական սահմանափակումները սահմանադրորեն ինքնին արգելելի չեն եւ, մի կողմից՝ ապահովում են այս գործիքի կիրառման արդյունավետությունը` պահպանելով իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական 26 սկզբունքը, մյուս կողմից՝ երաշխավորում են օրենսդիր ու գործադիր մարմինների բնականոն գործունեության եւ սահմանադրական առաքելության անխափան իրականացումը»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում