կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-22 15:18
Հասարակություն

Հայի մեջ դեռ չի ձեւավորվել Հայաստանի քաղաքացին

Հայի մեջ դեռ չի ձեւավորվել Հայաստանի քաղաքացին

Փոխվեց ժամանակաշրջանը, եկավ անկախ Հայաստանը, ու մենք ունեցանք մեր երազած անկախ Հայաստանը՝ պետությունը, սակայն պատրաստ չէինք այդ պետությանը ճիշտ տեր կանգնելու. Լրագրողներին այսօր ասաց լրագրող, հրապարակախոս Հարություն Հարությունյանը, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ միասին ներքին հասարակական զարգացումների ու արտագաղթի թեմայի շուրջ խոսելիս:

 

Ռուբեն Բաբայանն, այս առումով, մեր նորագույն պատմության վերջին ժամանակաշրջանը բաժանեց երկու մասի՝ 1988 թվական, երբ մենք համարեցինք, որ տեղի ուենցավ ազգային զարթոնք, փորձեցինք մեզ վերագտնել, որպես ազգ, եւ հիմա, երբ եկել է երկրորդ էտապը՝ վերագտնել մեզ, որպես ՀՀ քաղաքացի:

 

«Եթե եմնք այսօր դուրս գանք փողոց եւ հարցնենք ցանկացած հանդիպածի, թե դու ով ես, երեւի թե 99 տոկոսը կպատասխանի՝ հայ, եւ կարծում եմ, որ ոչ ոք չի ասի, որ ինքը ՀՀ քաղաքացի է. Կասի՝ ես հպարտ եմ, որ հայ եմ, բայց ոչ ոք չի ասի՝ հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ: Այստեղ կա մի շատ կարեւոր բան՝ ՀՀ քաղաքացին կարող է հպարտ լինել միայն իր այսօրվա կարգավիճակով՝ ոչ անցյալով, ո՛չ ապագայով: Իսկ կարգավիճակի համար գալիս է նաեւ անհատական պատասխանատվությունը՝ թե ես այսօր իմ երկրում ինչ եմ անում, որ ինձ արժանապատիվ զգամ՝ ապրեմ, թելադրեմ»,- ասաց Ռուբեն Բաբայանը՝ շարունակելով իր միտքը, թե երբ մենք հարցը սահամանափակում ենք միայն ազգային պատասխանատվությամբ, մեր բաժին պատասխանատվությունը մի քիչ ցրում ենք մեզանից:

 

Նա մեծ նշանակություն է տալիս այժմ սկիզբ առած զանազան շարժումներին, հույս հայտնելով, որ դրանց ամենամեծ ու դրական կողմն այն է, որ եկել է մի սերունդ, որը փորձում է իրեն զգալ, որպես ՀՀ քաղաքացի՝ տեր կանգնել իր իրավունքներին, իր պահանջներին: Բաբայանը նշեց, որ մենք այս թեման չենք շոշափում, որովհետեւ մեզ համար, կարծես, ավելի կարեւոր է ունենալ մեծ հայկական համայնք՝ թեկուզ դա կոչվի Հայաստան, կամ ռեզերվացիա՝

 

«Դրա համար կապ չունի, թե մենք այստեղ կապրենք, Լոս-Անջելեսում կապրենք, թե մեկ այլ տեղ: Այդպես հեշտ է»,- նշեց բանախոսը:

 

Անդրադառնալով արտագաղթի խնդիրներին, Հարություն հարությունյանը նշեց, որ հիմա արտագաղթ չէ, այլ ավելի շատ փախուստ է:

 

«Արտագաղթ ասվածը մի քիչ հարաբերական է՝ մարդիկ գնում են՝ սոցիալական վիճակից դրդված, անարդարությունից դրդված, զգում են, որ այս երկրում չեն կարողանում կայանալ: Բայց հենց պարոն Բաբայանի նշած նոր սերունդն է, որ պետք է այս երկիրը պահի: Քաղաքացիական հասարակություն կոչվածը, որ ձեւավորվում է, հենց այդ սերունդի կողմից է ձեւավորվում: Սերունդների կռիվ կա, որը լավ կռիվ է: Եվ չպետք է նոր սերնդին ճնշել, չթողնել, որ նա իր մտքերը արտահայտի: Նոր սերունդը ազատության գաղափարի կրողն է, ՀՀ քաղաքացու գաղցափարի կրողն է: Եթե մեկը, ենթադրենք, 60 տարեկան է ու պատոնյա է, դա դեռ չի նշանակում, որ նա ՀՀ լիարժեք քաղաքացի է: Քաղաքացին ուրիշ ձեւով է դրսեւորովում»,- նշեց Հարությունյանը:

 

Ռուբեն Բաբայանն էլ, իր հերթին,ավելացրեց, որ արտագաղթ երեւույթն ունի իր դրական ու բացասական կողմերը: Օրինակ՝ 20 տարվա ընթացքում բազմաթիվ հայ երիտասարդներ եվրոպական լավ բուհերում հիանալի կրթություն ստացան, բայց պետությունը ոչինչ չարեց, որ այդ երիտասարդները վերադառնան եւ իրենց ստացած գիտելիքները ներդնեն երկրի զարգացման համար:

 

Բանախոսները խոսեցին նաեւ հայրենադարձության խնդիրներից: Ռուբեն Բաբայանը հիշեց 30-ականների հայրենադարձության ալիքը ու նշեց, որ ինչպես այն ժամանակ էր դժվար ազատ երկրներից հայրենադարձվածների համար Սովետական համակարգին հարմարվելը, նույնպես էլ ներկայումս հայրենադարձված սիրիահայերի համար է դժվար Հայաստանում պայմաններին հարմարվել:

 

«Նրանց համար շատ դժվար է պատկերացնել, որ բիզնեսի համար անհրաժեշտ է տանիք, որ ինչ-որ գործ հաջողելու համար պետք է գտնես մի ինչ-որ պաշտոնյայի, ու նրա միջոցով բիզնեսդ բացես: Ոչ թե հայրենիքն է նրանց վատ վդիմավորում, ոչ թե երկիրն նէ վատը, այլ համակարգը»,- ասցա Բաբայանը:

 

Սովետական շրջանում հայրենադարձների միջոցով Հայաստանում մշակույթ էին փոխում. Հիշեց Հարություն Հարությունյանը: Այդ ժամանակ երբ մարդիկ գալիս էին՝ նշեց նա, բաց համակարգեր ունեցող երկրներից գալիս էին փակ համակարգով երկիր: Իսկ հիմա խնդիրն այն է, որ ազատ երկրից գալիս են մեկի այլ ազատ երկիր, բայց մեկ էլ տեսնում են, որ սա ամենեւին էլ ազատ երկիր չէ. Այստեղ վայրենի բարքեր են, օրենքը չի գործում, ոչ ոքի իրավունքնհերը չեն պաշտպանվում եւ այլն: Արտագաղթը նաեւ սդրանից է ծնվում, երբ մարդն իրեն այստեղ կատարյալ մարդ չի զգում: Այսինքն՝ մարդը երազում է գնալ մի այլ երկրում երրորդ կարգի մարդու կարգավիճակում ապրել, բայց ոչ Հայաստանում իրեն երկրորդ կարգի զգալ:

 

«Սա մեկ կամ երկու հոգու մեղավորություն չէ: Ձեւավորվել է մի համակարգ մերն երկրում, որը միայն մի երկու հոգու է սիրում՝ ինքնիրեն է սիրում»,- ասաց Հարությունյանը: