կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 22:36
Հասարակություն

ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երևանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար:

««Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Վստահ եղեք, որ քաղաքապետարանն իր ողջ կազմով մշտապես կանգնած է կառույցի կողքին»,- ընդգծել է քաղաքապետը:

«Երբ ամփոփվում է արվածը և գնահատանքի են արժանանում այն մարդիկ, որոնք բնակչության պաշտպանության ակտիվ կազմակերպիչներն ու իրականացնողներն են, շատ կարևոր է: Մենք միշտ էլ զգացել ենք Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, նեցուկ լինելն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը: Պատրաստ ենք մեր մայրաքաղաքում շարունակել իրականացնել մեր աշխատանքներն այնպես, որ բնակչությունը զգա, հավատա, վստահի»,- նշել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Սեպտեմբերի 4-ի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ղեկավարներն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության ՀՆՓԱԻԿ և թիվ 8 ՀՓՋ-ի մի շարք փրկարար ծառայողների հանձնել են պատվոգրեր`մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը կարևորել և բարձր է գնահատել ԱԻ նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանի ներդրումը կառույցի զարգացման գործում՝ նշելով, որ ականատես են լինում համակարգված և օպերատիվ աշխատանքների իրականացմանը:

ԱԻՆ ներկայացուցիչներին շնորհակալագրեր է հանձնել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը՝ ընդգծելով, որ վերջերս Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները գրագետ և կազմակերպված գործողություն են իրականացրել»,- նշված է հաղորդագրության մեջ: