|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
CNN հեռուստաալիքը պատասխանել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը, որը պահանջել էր չցուցադրել Հիլարի Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմը. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով The Huffington Post-ը:
Ի պատասխան հանրապետականների մեղադրանքի, թե իբր հեռուստաալիքի այդ քայլը գաղտնի արշավ է` ուղղված Հիլարի Քլինթոնի աջակցությանը, ով 2016-ի ընտրություններում հնարավոր է առաջադրվի դեմոկրատների կողմից, CNN-ը կոչ է արել զերծ մնալ վաղաժամ եզրահանգումներից և ֆիլմի մասին թյուր կարծիք չկազմել:
Հեռուստաալիքը բացատրել է, որ վավերագրական ֆիլմը նախ կցուցադրվի կինոթատրոններում, հետո միայն կհայտնվի CNN-ի եթերում: