|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
CNN հեռուստաընկերությունը Հայաստանի և Արցախի մասին 45 րոպեանոց ֆիլմ է պատրաստում: Այն նկարահանում է Էնթոնի Բըրդեյնը` նշանավոր Parts Unknown հաղորդաշարի շրջանակներում:
Armenianweekly-ից տեղեկանում ենք, որ hոկտեմբերի 18-ին նկարահանումներ են արվել Արցախում. հարցազրույց ու ճաշ է եղել Ջդրդուզում, և Բուրդեյնը համտեսել է Արցախի հայտնի ժինգյալով հացը, շիլա, խորոված, մածուն, թթի և հոնի օղի:
Հայաստանի և Արցախի մասին ֆիլմում նկարահանվել է նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով խոսել է Արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ֆիլմը CNN-ով կհեռարձակվի գարնանը:

