Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավաղ, տիկին խոսափող, մանր եք, մա-նըր և չափազանց կանխատեսելի: Ձեր տեսակը, գարշահոտ է, ոգին, որ դրդում է Ձեզ գրել, դժոխածին, բառապաշարը, որ կիրառում եք Ձեր պատասխաններում, ծիծաղելի կերպով սերտած, արհեստականորեն պատվաստած Ձեր տկար մտքին:
Եթե Ձեր ղեկավարի թերթը դարձրել եք Ձեր էժանագին ենթադրությունների ու անձնական շահերի արտահայտման միջոց, եթե հասարակության կարծիքն ու հանրային շահը Ձեզ չեն հետաքրքրում, էլ ինչո՞ւ եք սեր և հանդուրժողականություն մուրում:
Որպես մեղքի մեջ թաթախված, օրենքի հետ առաջին իսկ օրվանից խնդիրներ ունեցող Ձեր հովանավորյալների էգ, զբաղվեք նրանով, ինչը Ձեր խելքի բանն է, և ոտ մեկնեք էն անձանց հետ, ովքեր հավասար են ձեզ:
Եվ առհասարակ բարոյապես իրավունք չունեք շոշափել մարդկանց անուններ, որոնց շնորհիվ այսօր պետական պաշտոնյայի աթոռ եք ծանրաբեռնում:
Զբաղվեք ձեր ղեկավարի դատարկաբանությունները տարածելով և սվաղելով:
Դուք հո սիրում եք ամպագոռգոռ ստեր»: