|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ոչնչացնել Իսրայելը: Թեհրանում Պաղեստինի օրվան նվիրված զանգվածային հանրահավաքի ընթացքում ելույթ ունենալով` նա հայտարարել է. «Հրեական պետությունը թարախապալար է իսլամական աշխարհի մարմնին, եւ այն հարկավոր է հեռացնել»: Այս ելույթից երեւում է, որ Իրանի նոր ղեկավարության վերաբերմունքը Իսրայելի հանդեպ չի տարբերվում նախորդ նախագահների վերաբերմունքից:
Ռոհանին իր պարտականությունների կատարմանը պաշտոնապես կանցնի օգոստոսի 3-ից` երբ հոգեւոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հաստատի ընտրությունների արդյունքները: Հաջորդ օրը տեղի կունենա գործադիր իշխանության նոր ղեկավարի երդման արարողությունը, որին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ օտարերկյա հյուրեր են հրավիրված. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: