Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Վանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայաստանը փրկելու համար հարկավոր է փրկել գյուղը, որը հակված է դատարկվելու։ Խոսքս սահմանամերձ ու դժվարամատչելի գյուղերի մասին է։ Մեր նախկին նախագահն առաջարկում էր այդ հեռու գյուղերից տեղափոխվել ավելի բարեկարգերում ապրելու համար, մինչև իրենց ձեռքերը կհասնեին այդ դժվար գյուղերին։ Ավելի մեծ հիմարություն չէի լսել այն ժամանակ։ Հիմա այսօրվա հիմարությունների հերթն է։ Եւ այդ հիմարությունների մեջ մենք պիտի գտնենք այն պետական գործչին, ով կամք և խելքի առկայություն կդրսևորի՝ հայ շինականին իր հողի վրա ամրացնելու համար։ Մենք առանց այն էլ փոքր երկիր ենք՝ հակված արտագաղթելու կամ քաղաք գնալու։
Քաղաքն էլ Երևանն է, մի մայրաքաղաք, որ վաղուց գլխի ֆունկցիա չի կատարում, այլ միայն ստամոքսի։ Այդ ստամոքսում էին կայացրել խոշորացումների՝ դրսից պարտադրված ծրագիրը, որը վերացրեց գյուղական իշխանությունն ու գյուղական մշակութային էլիտան։ Խորհրդային Հայաստանը ամեն գյուղում մի մշակույթի պալատ էր կառուցել, որտեղ կազմակերպիչներ ու երաժիշտներ կային, աշխատավարձ էին ստանում, մեկնում հյուրախաղերի՝ անգամ։ Ո՞վ է այս մասին այսօր մտածում։ Երբեմն ինձ թվում է, որ մեզ պիտի դարձյալ գրավեն, կայսրության մաս դարձնեն, որ մեր գյուղերը բարգավաճեն։
Իսկ գյուղը մեր գենոֆոնդն է ու մեր տարածքային անվտանգությունը։ Ամու՞ր է այն, ուրեմն ամուր է նաև սահմանն ու Հայաստանը»: