Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը, հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ ՀՕՀ նախագահը նշել է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրարշավը հանրապետությունում անցնի հանգիստ մթնոլորտում, և մարդկանց հնարավորություն տրվի քվեարկել իրենց ընտրությանն արժանի քաղաքական ուժին:
Նախագահը նաև անդրադարձել է վերջերս Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության բացման արարողության շրջանակում իր՝ Արցախ կատարած այցին:
Արցախի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ընտրատեղամասերում բնակչության դրական տրամադրվածությունը և կարևորել խորհրդանշական այդ օրը եղբայրական ժողովրդի կողքին գտնվելու հանգամանքը:
Երեկոյան Արցախի պատվիրակությունը նախագահ Բիբիլովի հետ դիտել է Արցախում անցկացվող՝ ConiFA-2019 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Արևմտյան Հայաստան – Հարավային Օսիա խաղը: