|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջ է քաշել աբխազներին ու օսերին «դեպի իրենց կողմը շրջելու» համար «բոլոր լծակների կիրառման» գաղափարը. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Մենք պետք է միավորենք Վրաստանը և դրա համար կիրառենք բոլոր միջազգային լծակները: Խաղաղությամբ, վստահության, հաշտեցման և հարգանքի վերականգնման միջոցով մենք պետք է դեպի մեզ շրջենք մեր աբխազ ու օս եղբայրներին»,- ասել է նա` ելույթ ունենալով Կոջորիում մեծամասնականով առաջադրված պատգամավորներին ներկայացնելու ժամանակ:
Իվանիշվիլին նշել է, որ երկիրը ծանր ժամանակներ է ապրում և բարդ տարածաշրջանում է:
«Այդ պատճառով պարտավոր ենք առավելագույնս նվազեցնել ռիսկերը, որպեսզի խուսափենք բոլոր հնարավոր սադրանքներից, որոնք կարող են վնաս հասցնել երկրի կայունությանն ու խաղաղ զարգացմանը»,- ասել է նա:
Իվանիշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի ռազմավարական գործընկերներին` ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, աջակցության համար:
Ներքաղաքական հարցերին անդրադառնալով` Իվանիշվիլին հայտարարել է, որ ճգնաժամը ցույց է տվել` երկրի ղեկավարումը հուսալի ձեռքերում է, իսկ «Վրացական երազանքի» կառավարությունը «խաղաղության ու կայունության երաշխավորն է»: