Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 23:41
Արցախ

Հարավային Օսիայի հավաքականը դարձել է առաջին կիսաեզրափակիչ փուլի հաղթող. խաղին հետևել է ԱՀ նախագահը

Հարավային Օսիայի հավաքականը դարձել է առաջին կիսաեզրափակիչ փուլի հաղթող. խաղին հետևել է ԱՀ նախագահը

Ասկերանի քաղաքային մարզադաշտում այսօր տեղի է ունեցել Հարավային Օսիա-Չամերիա ֆուտբոլային խաղի առաջին կիսաեզրափակիչ փուլը:վ  «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ֆուտբոլային մրցաշարի  առաջին  և  երկրորդ    խաղակեսերին  հավաքականները  գրանցել  են  0-0  հաշիվ, որից  հետո    տեղի  է  ունեցել  11 մ-ոց    հարվածներ: Խաղն   ավարտվել  է    6-5  հաշվով՝  հօգուտ  Հարավային  Օսիայի:Միջոցառմանը  ներկա  ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը,  խոսելով   առաջնության  մասին,  ասել է, որ մինչ  այսօր   ամեն  ինչ  ընթանում  է  ըստ   ծրագրվածի,  և     քաղաքացիների  ու  հյուրերի  տրամադրությունից   կարելի  է եզրակացնել, որ   մրցաշարը  կայացել  է:

Նախարարը  հուսով  է, որ    երկրորդ  կիսաերափակիչ  և  եզրափակիչ   խաղերը    ևս  հետաքրքիր կլինեն,  և  ոգևորություն  կպարգևեն  հանդիսատեսին:
«Արցախում  առաջին  անգամ  անցկացնելով  ConiFA (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնություն,  մենք   ձեռք  բերեցինք  կարևոր փորձ: Բացի   ֆուտբոլային   աշխուժությունից  այս  առաջնությունը    փոխել  է   արցախցիների  առօրյան՝ այն  դարձնելով  ավելի  հետաքրքիր, իսկ հյուրերի   համար  այն  հնարավորություն  է    ճանաչելու  Արցախն  այնպես,  ինչպիսին  կա»,-մասնավորապես  ասել  է  Ն. Աղաբալյանը:
Խոսելով Արցախի   ֆուտբոլային  թիմի  մասին՝   Ն. Աղաբալյանն  ասել է, որ     պետք  է  նկատի  առնել   այն, որ  թիմը  Արցախի  հավաքականը չճանաչվածության առումով  մինչ  այժմ  չի  կարողացել  մասնակցել   նույնիսկ Հայաստանի  առաջնություններին:  Միայն ConiFA-2019-ի  ձևաչափն  է   հնարավորություն  տվել  Արցախի  թիմին, որ հավաքականը  կարողանա   մասնակցել  նման  մրցաշարի:   Ըստ  այդմ, Արցախի հավաքականի  խաղը  համարում   են  լավ:Ըստ նախարարի՝  հավաքականի  համար  առաջնությունը   նոր   մեկնարկ  է:  Պետք  է  հետևություններ  անել  և  թիմի  համար ստեղծել  հնարավորություններ, որ  նրանք  կարողանան  լիարժեք  մարզվեն և   պատրաստվեն  հաջորդ   մրցաշարին:
 
Խաղի  ավարտից  հետո   Հարավային  Օսիայի   թիմի   10-րդ   համարի  ներքո    խաղացող   Ջամբուլաթ Խասցաևը  մեզ  հետ  զրույցում   ասել է, որ  մարզադաշտի      փոքր  լինելու  պատճառով  չնայած   խաղը   դժվար  էր, բայց   իրենք   կարողացան  հաղթել   Չամերիայի   թիմին: Հարավային  Օսիայի   հավաքականը հունիսի  9-ին   խաղալու  է  եզրափակիչ  է  փուլում:
Նա  ակնկալում է, որ   իրենց  հավաքականը  կդառնա   առաջնության  հաղթող:   
Մեր  զրուցակիցը  նաև   նշել է, որ    իրենց    թիմն  առաջին  անգամ  ConiFA-ի   առաջնությանը մասնակցել  է 2015 թվականին:
Անդրադառնալով   Արցախից  ստացած  իր  տպավորություններին՝  Ջամբուլաթ  Խասցաևն  ասել է. «Արցախը  շատ  ենք  հավանել, արցախցիները   անչափ  բարի  են,  կամեցող, հյուրասեր,  իսկ  մեր  երկրպագուները ջերմ  են  ու   հարգալից, ինչն էլ     մեզ   ոգևորում    են»: 
 
Խաղին  հետևել  են   ԱՀ   նախագահ  Բակո  Սահակյանը, Ասկերանի   շրջվարչակազմի  ղեկավար   Հակոբ  Ղահրամանյանը,  պետական  այրեր, հյուրեր, լրագրողներ  և  այլք: